211652_close_icon

Կառավարությունը մոտ 190 մլն դրամի նոր սուբվենցիա կհատկացնի մի քանի մարզերի համայնքներին

views-count1626 դիտում article-date 14:42 29-11-2018
Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին կհատկացվի 187 մլն 783.9 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի Վաչե Տերտերյանը նշեց, որ միջոցները կուղղվեն համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմանը: «Մասնավորապես, համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման ծրագրեր»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր