3116 դիտում
15:36 19-05-2022
Դիլիջանի թունելի շինարարության համար կառավարությունը 1 անձից գնում է իրականացնում
Կառավարությունն այսօրվա նիստում 1 անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու վերաբերյալ հերթական որոշումը կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող առանձին պահպանման հանձնվող թունելների պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով 24.11.2021թ. հայտարարված գնման ընթացակարգը՝ 1-ին չափաբաժնի մասով չկայացած հայտարարելու և Մ4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա գտնվող Դիլիջանի թունելի (այսուհետ՝ Դիլիջանի թունել) պահպանման աշխատանքների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող, առանձին պահպանման հանձնվող թունելների, այդ թվում Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով 24.11.2021թ.ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով հայտարվել է հրատապ բաց մրցույթ, պահպանման հանձնվող թունելների, այդ թվում Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների համար սահմանվել է 5 տարի ժամկետ։
Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների իրականացման համար հայտ ներկայացված մասնակիցներից նվազագույն գին առաջարկել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն՝ ընդհանուրը 59․999․999 ՀՀ դրամ, և նշված չափաբաժնի մասով ճանաչվել է հաղթող մասնակից:
Սակայն մինչև գնման պայմանագրի կնքումը, հրավերով նախատեսված պայմաններով Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների գնման պահանջը դադարել է։
Գնման պահանջի դադարումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում առաջացած տնտեսումների շրջանակներում նախատեսվել է իրականացնել Դիլիջանի թունելի հիմնանորոգման աշխատանքների նախագծման և հիմնանորոգման աշխատանքներ։
Արդեն իսկ, հայտարարվել է Դիլիջանի թունելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ և նախատեսվում է մինչև 2023 թվականի տարևվերջ մեկնարկել Դիլիջանի թունելի հիմնանորոգման աշխատանքները։ Նշվածի արդյունքում վերանում է 5 տարի ժամկետով Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների գնման պահանջը։
Միաժամանակ՝ Դիլիջանի թունելը հանդիսանում է ռազմավարական նշանակության օբյեկտ, գտնվում է Մ 4,Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+920 հատվածի վրա և միջպետական փոխադրումների միակ ճանապարհն է, ուստի անհրաժեշտ է ապահովել տվյալ կառույցի շարունակական, անխափան, անվտանգ շուրջօրյա աշխատանքը, հակառակ դեպքում կարող է խաթարվել ողջ երթևեկությունը՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակներ։
Նշված բացասական հետևանքները կանխելու նպատակով, հաշվի առնելով, որ 31․12․2021թ․ավարտվել է Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքների կատարման գնման պայմանագրի գործողության ժամկետը, իսկ ճանապարհային մարմինը պարտավոր է ապահովել տրանսպորտային օբյեկտների, այդ թվում թունելների շարունակական պահպանումը, գնման ընթացակարգի 1-ին չափաբաժնի մասով հաղթող ճանաչված «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 01․01․2022թ-ից իրականացրել է Դիլիջանի թունելի սպասարկումը։
Մինչև նոր մրցութային գործընթացի իրականացումը և ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքումը, թունելի պահպանման աշխատանքներն առաջարկվում է ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Ճանապարհ» ՍՊԸ հետ կնքելով պայմանագիր՝ 40 000 000 ՀՀ դրամով (8 ամսվա առավելագույն արժեք, ներառյալ հարկերը)։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է՝
1․ գնման ընթացակարգը 1-ին չափաբաժնի մասով չկայացած հայտարարել՝ տվյալ տեխնիկական բնութագրով գնման պահանջի, մասնավորապես 5 տարի ժամկետով թունելի պահպանման աշխատանքների կատարման պահանջի գոյությունը դադարելու հիմքով,
2․ թույլատրել ՀՀ ՏԿԵ նախարարությանը մինչև բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ համապատասխան գնման պայմանագրի կնքումը Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքներն ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Ճանապարհ» ՍՊԸ հետ կնքելով պայմանագիր՝ 40 000 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:
Նախագծի ընդունումը կապահովվի Մ- 4 Երևան - Սևան - Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի անխափան երթևեկությունը։

Նմանատիպ նյութեր
14299 դիտում
13:45 03-03-2022
Կառավարությունը 1 անձից հրատապ գնում է անում Բանակի օրվա տոնական միջոցառման համար
2463 դիտում
14:03 17-03-2022
Կառավարությունը 1 անձից գնման ընթացակարգով գնում է կազմակերպում Հակակոռուպցիոն դատարանի համար
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված