211652_close_icon
views-count5406 դիտում article-date 20:55 19-05-2022

Պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր՝ մայիսի 19-ին, անցկացվել են պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներ: Միջոցառումը կազմակերպվել է համաձայն ՌՀՄԱԿ-ի ԱԻՆ անձնակազմի պատրաստման և որակավորման բարձրացման պլանի:

Ուֆայից հրավիրված մասնագետների կողմից մայիսի 10-ից անցկացվող ուսումնական պարապմունքներն ամփոփվել են ստուգարքների ընդունմամբ, իսկ փրկարար ծառայողներին հանձնվել են որակավորման հավաստագրեր: Որակավորում ստացած հրահանգիչներից լավագույնները մեկնելու են Ուֆա քաղաք, որտեղ շարունակելու են մասնակցությունը դասընթացներին, արդյունքում նրանք՝ իրենց հերթին, կուսուցանեն անձնակազմին:

Ավարտական քննության ընթացքին հետևել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: Նա շրջել է կենտրոնի տարածքում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել տեխնիկական և գույքային հագեցվածությանն ու լսարանային պայմաններին:

Ա. Գրիգորյանի խոսքով ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կարևոր աշխատանք է իրականացնում, առավել ամրապնդում երկու երկրների գերատեսչությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը: Գնահատելի է պարբերաբար անցկացվող դասընթացների արդյունքում փրկարար ծառայողների տեսական և գործնական հմտությունների կատարելագործումը, հավելել է փոխնախարարը:

Իր հերթին ՛՛ՊրոֆՍերվիս՛՛ ուսումնական կենտրոնի (Ուֆա) տնօրեն Սվետլանա Չերկասովան արձանագրել է, որ դասընթացների շրջանակներում հայ փրկարարները գրանցել են լավ արդյունքներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր