211652_close_icon
views-count1563 դիտում article-date 21:08 19-05-2022

Հայաստանի ձյուդոյի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ռուսաստանում

Վլադիկավկազում  մայիսի 22 –ից հունիսի 2 –ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի ձյուդոյի հավաքականը: Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանից տեղեկացանք, որ թիմում ընդգրկված է ութ մարզիկ: Նպատակը Թբիլիսիում հունիսի երեքին  և Մոնղոլիայի Ուլան Բատորում հունիսի 15 –ին մեկնարկելիք միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելն է: Դեռևս պարզ չէ, թե մեր ձյուդոիստներից  ովքեր հանդես կգան նշած մրցումներում: Բանն այն է, որ մի քանիսը վնասվածքներ ունեն և մարզումներին զուգահեռ պետք է բուժում ստանան:

Հատկանշական է այն, որ Ուլան Բատորից է սկսվում Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների ձեռք բերման պայքարը:

Կարևոր ստուգատեսի է նախապատրաստվում նաև Հայաստանի պատանեկան հավաքականը, որը վաղվանից մարզումներ կանցկացնի Գյումրիում: Այնուհետև տղաները նախապատրաստական աշխատանքները կշարունակեն Վրաստանի Գորիում:  Այնտեղից նրանք կմեկնեն Խորվաթիայի Պորեկ քաղաք, որտեղ կմասնակցեն Եվրոպայի պատանեկան  առաջնությանը:

Նմանատիպ նյութեր