137545 դիտում
08:54 20-05-2022
Ճանապարհի խոշոր փլուզում Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում․ տապալվել են էլեկտրասյուներ․ կոյուղաջուրն էլ անխնա հոսում է․ պարեկները ճանապարհը երկկողմանի փակել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մայիսի 20-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 200 մետր երկարությամբ ճանապարհի հենապատի փլուզում է տեղի ունեցել ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով մի քանի էլեկտրասյուներ են տապալվել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկակար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են կատարում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոն ճանապարհը երկկողմանի փակել են և տեղում կատարում են ուժեղացված ծառայություն;
Այս պահին փրկարարները, պարեկներն ու բժիշկները սպասում են մինչև կժամանեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների պատասխանատուները։
Փլուզման հետևանքով վնասվել է նաև կոյուղատարը, և կեղտաջրերը լցվում են դուրս։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+