211652_close_icon
views-count65561 դիտում article-date 10:21 15-05-2021

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Մեղրիի ճանապարհին տեղի է ունեցել մի քանի տոննա կշռով քարաթափում ու ճանապարհի փլուզում. ճանապարհը երկկողմանի փակվել է, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկաններն ու տեղի Ճանշինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման ու  քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթեևկությունը դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել նաև Մեղրիի Ճանշինի աշխատակիցները, ովքեր պետի գլխավորությամբ արդեն աշխատանքներ են կատարում հատուկ տեխնիկայով ճանապարհը բացելու ուղղությամբ։

Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի Ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։

Թափվել է մի քանի տոննա հող և քար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր