211652_close_icon
views-count1851 դիտում article-date 18:01 21-05-2022

Արամը ազատ արձակվեց. պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան

Արամը ազատ արձակվեց: Պայքարը շարունակվում է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտնել էր

«ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն:

Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է:

Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար:
Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:
հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր