211652_close_icon
views-count1200 դիտում article-date 10:58 22-05-2022

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը հետևելու համար երեկ Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովը, գրում է armtimes.com-ը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահին օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի ԿարենԴեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա այսօր՝ մայիսի 22-ին:

Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերըկմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները կկայանան 30-ին: 

Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար:   Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. ԲարեղամՀարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան(57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ),Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան: 

Նմանատիպ նյութեր