Ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում․ Արայիկ Հարությունյան
Եթե չեք կարողացել գնել այսօր երեկոյան կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության տոմս, ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում,- այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Դիտե՛ք գեղեցիկ շոուն հեռուստատեսությամբ»,- գրել է Արայիկ Հարությունյանը: