211652_close_icon
views-count55157 դիտում article-date 19:03 20-11-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հայտնաբերվել է 2 հատ «ПГ-7» տիպի ականանետի արկ և 1 120 մմ հակատանկային արկ. ժամանել են փրկարարներ ու ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհից մոտ 3 կմ դեպի դաշտամիջյան հատված՝ ջրանցքի հարևանությամբ, քաղաքացիները զինամթերք են հայտնաբերել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ՔՊՎ ՔՊՈՒՀ կենտրոնի ինժեներական և թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատները: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 հատ «ПГ-7» տիպի ականանետի արկ և 1 120 մմ հակատանկային արկ: Զինամթերքը սակրավորները անվտանգ տեղափոխել են ՀՀ ՊՆ N զորամաս: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր