211652_close_icon

Դուբայում անցկացվող "Classic Strings" մրցույթի եզրափակիչ փուլերի մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

views-count1450 դիտում article-date 14:36 24-05-2022
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-ից 24-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ նվագակցում էր "InClassica" միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող "Classic Strings" միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։

Նշենք, որ մրցույթն անցկացվում էր ջութակ և թավջութակ մասնագիտություններով։

Մրցույթի կազմակերպիչն է "SAMIT Event Group"-ը։
"Classic Strings" մրցույթի եզրափակիչ փուլերի համերգներն ուղիղ եթերում հեռարձակվել են հեղինակավոր The Violin Channel-ի կողմից՝ https://rb.gy/f9ayxx:
 

Նմանատիպ նյութեր