211652_close_icon

Վարորդներն ասում էին. «Այսպես, որ գնա, պարեկային ծառայության գնդում ստեղծվելու է ճանապարհաշինարարների գումարտակ». նրանց շնորհակալություն էին հայտնում, իսկ պատկան մարմիններին պատրաստվում են ուղարկել SMS հաղորդագրություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count73204 դիտում article-date 10:02 25-05-2022
Արդեն տևական ժամանակ է, Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեի դիմաց մոտ 15 մետր երկարության մարդաբոյ փոսը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ 

Գրեթե ամեն օր, հիմնականում գիշերային ժամերին, այդ փոսի պատճառով վարորդները հայտնվում են անհարմար վիճակում. մեքենաները վթարվում են, ու միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չեն լինում։

Թե ով է այդ հսկայական, մարդաբոյ փոսի «կնքահայրը», դեռևս հայտնի չէ։ Հայտնի է, որ այսօր՝ մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները սեփական ուժերով հողով լցրեցին փոսը։ Բայց դա վերջնական հարցի լուծում չէ. պետք է՝ պատկան մարմինները շտապ միջոցներ ձեռնարկեն և այն ասֆալտապատեն, հակառակ դեպքում կարելի է նրանց հեռախոսահամարներին ուղարկել վարորդների ձայնային հաղորդագրությունները, թե ինչպիսի «քաղցր խոսքեր էին շռայլում» նրանց հասցեին, իսկ պարեկներին էլ ուղղում էին գովեստի խոսքեր՝ ասելով. «Այսպես, որ գնա. պարեկային ծառայությունում պետք է բացեն նաև ճանապարհաշինարարների բրիգադ, ու հաստատ Երևանում ոչ մի փոս չի մնա»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր