211652_close_icon
views-count2070 դիտում article-date 22:32 25-05-2022

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական եւ քաղաքական իրողությունները, այլեւ կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ 

«Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են հնչեցվել։ Ադրբեջանամետ առաջնորդներն ու խավիարով բտված գործիչներն ընդհանրապես ասում էին, որ Ղարաբաղ գոյություն չունի։ Բայց եթե խոսենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ապա ոչ մեկից ոչ մի նման բան չի հնչել: Հավանաբար, պարոն Միշելը ծանոթ չէ այս գործընթացներին։ Բավական է միայն նայել բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերին, նրան, թե հակամարտության եւ բանակցությունների քանի կող կա, ովքեր են այդ կողմերը։ Արցախը պաշտոնապես ստորագրել է նաեւ 1994թ. Զինադադարի փաստաթղթի տակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հարցը կարգավորված չէ: Այդ մասին է խոսում նաեւ Ֆրանսիան, իսկ ռուսական կողմը դա ամեն անգամ շեշտում է՝ պարզաբանելով, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերն Արցախի հետկապ չունեն։ Ամերիկյան կողմը նույնպես նշում է, որ հարցը կարգավորված չէ։ Չենք ուզում մտածել, որ Միշելի հայտարարությունն արտացոլում է ԵՄ-ի համախմբված մոտեցումը։ 

Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր