211652_close_icon
views-count1894 դիտում article-date 11:13 26-05-2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցների երթը՝ Ֆրանսիայի հրապարակից դեպի ԲԴԽ. ուղիղ. News.am

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից ենթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով, հայտնում է News.am-ը։

Նախօրեին ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ քանի որ Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի նախագահը, նրան նույնպես պետք է ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի։

«Կգնանք ԲԴԽ, կանենք ինչ անհրաժեշտ է։ Իսկ ժամը 15.30 բոլորս հավաքվում ենք այս հրապարակում։ Պետք է պատշաճ կերպով դիմավորենք և հետապնդենք Հայաստանում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն  և ցույց տանք, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի անունից որևէ մեկի հետ հանդիպելու և բանակցելու»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը եւ Անվտանգության խորհրդի շենքը: Իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Գարեգին Նժդեհի հրապարակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր