211652_close_icon
views-count1383 դիտում article-date 09:58 09-06-2022

«Դիմադրության» շարժման երթը Ֆրանսիայի հրապարակից. ուղիղ. News.am

«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսում, հայտնում է News.am-ը։

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենց երթը պայմանավորված է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով, որը եկել է մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Սաղաթելյանը, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։

Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները:

Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր