2830 դիտում
11:05 27-05-2022
Ուկրաինական ուժերի հակահարձակում կլինի ամառվա վերջին կամ աշնան սկզբին․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին օրերին արևմտյան վերլուծաբանները կանխատեսում էին, որ Ռուսաստանի զինված ուժերը արագորեն վերահսկողության տակ կվերցնեին Ուկրաինան և նրա մայրաքաղաք Կիևը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Երեք ամիս անց ակնհայտ է, որ ռուսական բանակը զգալի վնաս է հասցրել երկրին:
«Նրանք գրավել են տարածքներ և հսկայական վնաս են հասցնում Ուկրաինայի տնտեսությանը։ Նրանք նաև արգելափակում են հացահատիկի արտահանումը»,- ասում է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Բեն Հոջես:
Սակայն չնայած դրան՝ արևմտյան ռազմական փորձագետներն ասում են, որ ռուսական ռազմարշավը ձախողվել է:
«Ես նկատի ունեմ, որ նրանք ձախողել են բոլոր նպատակները: ՊՆ-ը կոռումպացված մի հաստատություն է: Նրանց զինվորները մարդասպաններ են, նրանք անխտիր զենք են օգտագործում քաղաքացիական թիրախների դեմ»,- պնդում է պաշտոնաթող ամերիկացի գեներալը։
Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը նշում է, որ Ռուսաստանը հաշվի չի առել ուկրաինացի ժողովրդի կատաղի դիմադրությունն ու կամքը:
«Պատերազմը նյութատեխնիկական ապահովման փորձություն է և կամքի դրսևորում, և պարզ է, որ ուկրաինացի զինվորներն ու ուկրաինացի բնակչությունը փայլուն կամք ունեն, քանի որ նրանք կռվում են իրենց հայրենիքի համար: Նրանք կռվում են բառացիորեն պաշտպանելու իրենց ընտանիքները, մինչդեռ Ռուսաստանը ագրեսոր զավթիչ է, ռուս զինվորականները սարսափելիորեն օգտագործվում են որպես թնդանոթի միս, քանի որ իրենց իսկ ղեկավարությունը թքած ունի նրանց վրա»,- ասում է Հոջեսը:
Ուկրաինական դիմադրությունը ստիպել է ռուսներին փոխել իրենց նախնական ռազմավարությունը՝ արագ բլիցկրիգի տիպի ներխուժումը վերածելով ավելի դանդաղ, մահացու և ավելի վնասակար պատերազմի:
«Նրանք փորձում են հսկայական քանակությամբ զանգվածային ուժեր ստեղծել, և նրանք պարզապես շատ դանդաղ, շատ անարդյունավետ և շատ կործանարար կերպով առաջ են սողում դեպի ուկրաինական տարածք՝ ոչնչացնելով ամեն ինչ: Իրականում դա ինչ-որ առումով համապատասխանում է Ռուսաստանի վարած պատեերազմին Գրոզնիում, Սիրիայում, Դոնբասում և Ղրիմում, որը հիմնականում բնաջնջում է տարածքը և հակառակորդին»,- նշում է Յան Բրժեզինսկին Ատլանտյան խորհրդից:
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Յան Բրժեզինսկին ասում է, որ այս նոր ռազմավարության պարագայում արևմտյան դաշնակիցները պետք է երկարաժամկետ պարտավորություն ստանձնեն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու հարցում, ինչպես նաև նյութական և նյութատեխնիկական օգնություն ցուցաբերեն Ուկրաինային։
«Դա երկարաժամկետ քայքայման խաղ է, որտեղ առանցքայինը Ուկրաինայի վստահության և կամքի պահպանումն է: Դա կարող է արվել Ուկրաինային արևմտյան օգնության ցուցաբերման, ռազմական մատակարարումների հոսքի ուժեղացման և ընդլայնման միջոցով»,- նշում է Բրժեզինսկին:
Հոջեսը կանխատեսում է, որ հարձակումը կտևի մինչև աշուն, և որ ուկրաինական ուժերը կազատագրեն այն, ինչ կորցրել են:
«Այսպիսով, կարծում եմ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի առաջին կեսին ռուսական ուժերը կկազմաքանդվեն, և Ուկրաինան, հուսով ենք, կունենա բավականաչափ հարձակողական կարողություն՝ հակահարձակման անցնելու համար՝ ռուսներին հետ մղելու առնվազն փետրվարի 23-ի գիծ: Կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբեր դա տեղի կունենա»,- ասում է գեներալ Հոջեսը։

Նմանատիպ նյութեր
940 դիտում
15:15 11-05-2023
Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք ռուսական ուժերի դեմ հակահարձակում սկսելու համար. Զելենսկի
1015 դիտում
12:08 04-07-2023
Ուկրաինայի հակահարձակում. Դանիլովը բացահայտել է, թե որն է այժմ Պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրը. Unian
2293 դիտում
10:19 19-07-2019
Արցախում լայն կոնսոլիդացիա է խմորվում մեկ թեկնածուի շուրջ. նրա անունը պարզ կլինի աշնան վերջին․ «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»