Ինչ-որ թերուս կարմիր բերետավոր բռնություն է գործադրում պաշտոնաթող գնդապետի նկատմամբ․ Գեղամ Մանուկյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ պաշտոնաթող բարձրաստիճան մի շարք զինվորականներ՝ գեներալներից սկսած, իրավապահ համակարգի վետերաններ, հայտարարություն են անում, որ կարմիր բերետավորները բռնություն են կիրառել Արցախյան ազատամարտի 3 պատերազմների մասնակից պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, անցել է երկու շաբաթ, բերանները ջուր առած, վեր ընկած են։ Այս մասին ԱԱԾ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հայտնում է News.am-ը։
«Բանակը մեր երկրում 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա, բանակի նկատմամբ այլ է եղել վերաբերմունքը։ Մինչև պատերազմը և դրանից հետո էլ այդ իշխանությունը ոտնատակ տվեց դա։ Պետք է լուրջ ամո՛թ ասել բոլոր այն ուսադիր կրող սպաներին, ովքեր տեսնում են՝ ինչ է կատարվում, ովքեր եղել են երեխա, երբ բռնության ենթարկված գնդապետը իր երիտասարդ կյանքը Սիսական ջոկատում կարող էր վտանգել։ Բայց այսօր ուսադիրներով իրենց ճռճռան կաբինետներում կարող են ման գալ ու աչք փակել նրա վրա, որ գլխարկ կրող ինչ-որ թերուս բռնություն է գործադրում պաշտոանթող գնդապետի նկատմամբ»,- ասաց Մանուկյանը: