211652_close_icon
views-count4393 դիտում article-date 16:56 27-05-2022

«Քարվաճառի ճանապարհը բացեք, մենք էլ էս ճանապարհը կբացենք». Երեւան–Սեւան ճանապարհին իրավիճակը լարված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Երեւան–Սեւան ավտոճանապարհին, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են ճանապարհը, իրավիճակը լարվել է, հայտնում է News.am-ը։

Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին, փոխարենը սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

«Գնացեք Քարվաճառի ճանապարհը բացեք, մենք էլ էս ճանապարհը կբացենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ոստիկանների ու ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց, սակայն քիչ անց հանդարտվեց: 

Նշենք, որ այսօր փակվել է նաեւ Վանաձոր-Երեւան մայրուղին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր