211652_close_icon
views-count21479 դիտում article-date 16:41 28-05-2022

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրետա Ղ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարինե Ղ-ն, 31-ամյա Խանում Ղ-ն, 66-ամյա Եվգենյա Ղ-ն և 30-ամյա Անահիտ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր