828 դիտում
15:45 30-05-2022
Ավտոերթի մասնակիցների ավտոմեքենաները օրենքով նախատեսված ժամկետներում չեն վերադարձվել սեփականատերերին. Թագուհի Թովմասյան
Մայիսի 16-ից սկսած իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիներից պարբերաբար ստանում էի ահազանգեր, որ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք եւ ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում չեն վերադարձվել սեփականատերերին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, ոստիկանության աշխատակիցների կողմից որեւէ արձանագրություն չէր կազմվել կամ կազմելու դեպքում էլ վարորդներին այդ արձանագրության օրինակը չէր տրամադրվել, մինչդեռ օրենքով սահմանված է, որ իրավասու պաշտոնատար անձը պետք է կազմի արձանագրություն եւ օրինակը տրամադրի ինչպես վարորդին, այնպես էլ հատուկ պահպանվող տարածքում պահպանությունն իրականացնող անձանց՝ մինչև դրա պահպանությունը ստանձնելը։
Վերոնշալ խնդիրների կարգավորման վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանապետին, պահանջել էի բացատրություն եւ քաղաքացիների տրանսպորտային միջոցների անհապաղ վերադարձ:
Ստացել եմ պատասխան, ըստ որի՝ մայիսի 16-ից մինչ 24-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տարածք է տեղափոխվել ավտոերթ իրականացնող քաղաքացիների 53 տրանսպորտային միջոց, որոնց հատուկ տարածք տեղափոխելու կամ բերման ենթարկելու պատճառներից է եղել երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելը կամ կայանումն արգելված տեղերում կանգնելը, որից 50-ը հանվել են արգելանքից և հանձնվել են վարորդներին (սեփականատերերին), 2-ը դեռևս արգելանքի տակ են, քանի որ գտնվում են հետախուզման մեջ՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, իսկ մեկի վարորդը հրաժարվել է տրանսպորտային միջոցը հանել հատուկ տարածքից, քանի որ համաձայն չէ, որ իր նկատմամբ կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Ոստիկանության ուղիղ նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե նրանց պատժելը՝ զանց առնելով ՀՀ օրենքը եւ վերջիններիս իրավունքները, այս դեպքում՝ ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված սեփականության իրավունքը։

Նմանատիպ նյութեր
1822 դիտում
18:36 18-05-2022
Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին․ Թագուհի Թովմասյան
1004 դիտում
14:52 27-10-2022
«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ. ողջամիտ ժամկետներում չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված միջոցները
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»