211652_close_icon
views-count2851 դիտում article-date 13:49 28-12-2016

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցի շուրջ. Anadolu

Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի հակամարտության կողմերի միջև հաշտության համապարփակ պլանի շուրջ։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն։ Համաձայնագիրը ներկայացվելու է հակամարտող կողմերին։ Գործակալությունը, հղում անելով իր իրազեկ աղբյուրին, նշում է, որ պայմանավորվածությունը տարածվելու է բոլոր շրջանների վրա, որտեղ ընդդիմության և կառավարական ուժերի միջև մարտեր են ընթանում։ Պլանի շրջանակներում առաջարկվելու է դադարեցնել մարտերը դեկտեմբերի 29-ից, ժամը 00։00-ից։ Այն, սակայն, չի վերաբերվի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին։ Իսկ հաջողության դեպքում հակամարտող կողմերը Մոսկվայի ու Անկարայի միջնորդությամբ կսկսեն հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները, որոնց կընթանան Աստանայում։

Նմանատիպ նյութեր