211652_close_icon
views-count1277 դիտում article-date 16:20 01-06-2022

Նիկոլ Փաշինյանի «դավաճանության» գործով նիստերը կշարունակվեն դռնբաց կարգով. Aravot.am

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր պետք է շարունակվեր Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածության ստուգումը, հայտնում է aravot.am-ը։

Հիշեցնենք, Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 2021 թվականի հունիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան՝ դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու համար եւ խնդրել այս հանգամանքը դիտարկել որպես անգործություն։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքը։

Այս գործընթացում որպես տուժող կողմ են ներգրավված 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր