211652_close_icon
views-count802 դիտում article-date 13:54 02-06-2022

Բայդենը Ստոլտենբերգի հետ կքննարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 2-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկելու է դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը նախատեսված է անցկացնել հունիսի 28- 30-ը Մադրիդում:

Tass-ի փոխանցմամբ՝ լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Վաղը նախագահն Սպիտակ տանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի և ազգայն անվտանգության հարցերով իր օգնական Ջեյք Սալիվանի հետ: Նրանք կքննարկեն ՆԱՏՕ-ի՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման եւ մեր անդրատլանտյան դաշինքի ուժի հարցերը»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր