211652_close_icon
views-count742 դիտում article-date 19:31 19-03-2024

Ստոլտենբերգի հետ հանդիպմանը քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․

«Ինձ համար մեծ պատիվ էր Երևանում ընդունել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծվել է Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»։

Նմանատիպ նյութեր