211652_close_icon
views-count1893 դիտում article-date 18:32 03-06-2022

«Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են կառավարության բոլոր 6 մուտքերը

Tert.am-ը գրում է. Ուրեմն այս պահին մենք շրջափակում ենք Կառավարության բոլոր մուտքերը։

Հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հրահանգեց, որ որևէ մեկը շենք մտնելու փորձ չանի։

«Կառավարության 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ այստեղ և մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ։ Այս պահին՝ հանգիստ,կազմակերպված բոլոր մուտքերը փակում ենք։ Ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հրահանգավորեց Իշխան Սաղաթելյանը, որից հետո քաղաքացիները փակեցին Կառավարության բոլոր 6 մուտքերը։

Նմանատիպ նյութեր