35383 դիտում
19:52 04-06-2022
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 22 տոննա եգիպտացորենով բարձված Mercedes բեռնատարը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Լոռու մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի Ռուսլան Խուրիևը՝ իր վարած բեռնատար Mercedes-ով, որը եղել է կցորդիչով, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 22 տոննա եգիպտացորենով և այն թափվել է:
Մինչ քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկներ էին բերում վթարի վայր, 2-րդ գումարտակի 2-րդ դասակի ավագ պարեկ Ռազմիկ Ասատրյանը, կրտսեր պարեկ Ռոբերտ Կարապետյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Որոշ ժամանակ անց քաղաքացիների և պարեկների օգնությամբ 2 վերամբարձ կռունկներով հնարավոր եղավ դարձի բերել ավտոմեքենան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+