894 դիտում
16:43 08-06-2022
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները դիտարկել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ընթացող շինարարական ծրագրերը
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեի մասնագետներն աշխատանքային այցով եղել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասում արդեն իրականացվում են ջերմամեկուսացման և արտաքին պատերի երեսպատման, որոշ տներում՝ տանիքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ։ Տեղում կատարված մեծածավալ աշխատանքների հետ միասին արձանագրվել են նաև որոշ թերացումներ և ապրանքների մատակարարման ուշացումներ։
Կոմիտեի պատվիրակությունը հետևել է նաև Վաղատին համայնքում նոր դպրոցի շենքի կառուցմանը: Այնտեղ ընթանում են բետոնացման, հենապատի կառուցման աշխատանքներ, որի նախագծային լուծումների վերաբերյալ մասնագետների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ:
Այցի շրջանակում հաջորդ կանգառը Դարբաս գյուղում էր, որտեղ կառուցվում է նոր դպրոց։ Արդեն կանգուն են մի քանի հենապատեր, և ընթանում են հիմնակմախքի բետոնացման ու միջնապատերի կառուցման աշխատանքներ: Միևնույն ժամանակ կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության մասնագետներն արձանագրել են տեխնոլոգիական հաջորդականության շեղումներ։
Տեղում արձանագրվել է, որ օբյեկտներում բավարար քանակությամբ աշխատուժ ներգրավված չի եղել, որը և հանգեցրել է պայմանագրի ժամանակացույցի շեղումների։ Կապալառու կազմակերպություններին կոմիտեի ղեկավարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և աշխատանքը պատշաճ որակով ավարտին հասցնելու համար։
Աշխատանքային շրջայցով կոմիտեի պատվիրակությունը եղել է նաև Վայոց ձորի մարզում։ Մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների, կապալառու ընկերության տնօրենների և տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետների ուղեկցությամբ նրանք դիտարկել են Եղեգիս համայնքի դպրոցի կառուցման և Շատին համայնքի դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքը։
Եղեգիսի դպրոցում իրականացվում են մարզադահլիճի հիմնակմախքի կառուցման և որոշ հատվածներում՝ ներքին հարդարման աշխատանքներ։
Ուսումնասիրելով նախկինում արձանագրված թերությունները՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը որոշեցին կազմել մասնագիտական խումբ՝ առկա խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու և դրանց շտկման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Իսկ Շատինում ժամանակավորապես դադարեցվել է շինարարությունը՝ գոյություն ունեցող շենքի կոնստրուկցիաների վիճակի ուսումնասիրության նպատակով: Արդյունքում որոշվել է ամբողջությամբ քանդել շինության ետնամասի կրող պատը և կառուցել նորը։
Կոմիտեի խումբը ծանոթացել է նաև Չիվայի դպրոցի կառուցման աշխատանքներին, որտեղ ևս արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, ինչի վերաբերյալ կապալառու կազմակերպությունը գրավոր տեղեկացվել է։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են մինչև թերությունների ամբողջական շտկումը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2142 դիտում
14:11 04-03-2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մարզերում դիտարկել է քաղաքաշինական ծրագրերի ընթացքը
1215 դիտում
12:27 23-08-2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շուռնուխ բնակավայրում դիտարկել է նոր թաղամասի կառուցման ընթացքը
Այս բաժնից
658 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
703 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
694 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են