211652_close_icon
views-count1271 դիտում article-date 11:41 09-06-2022

ԱԺ նիստ. Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 9-ի արտահերթ նիստում նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն Եղիազարյանը երդվեց:

Եղիազարյանը խորհրդարանում փոխարինում է Անուշ Բեղլոյանին: Բեղլոյանը մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 23-ին: Նա ընտրվել է Մրցակցության պետական հանձնաժողովի անդամ:

Նմանատիպ նյութեր