211652_close_icon
views-count1593 դիտում article-date 12:56 09-06-2022

«Խնդրում եմ՝ չխաբվեք նրա հավաքած քվեներին»․ Հայկ Մամիջանյանի կոչը Սերգեյ Լավրովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Տարակուսած ենք եւ չենք հասկանում, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչպե՞ս կարող է հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար եւ տասնամյակներ շարունակ վնասել են ՀՀ-ՌԴ եղբայրությանը։

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ի շենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ո՞նց կարող է հանդիպել մարդկանց խմբի հետ, որի խորհրդարանական խմբակցությունը 2021թ․ նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ անհիմն հակառուսական, ՀԱՊԿ-ի քննադատության հիստերիա էր բարձրացրել ԱԺ-ում։ Ակնկալում ենք, որ կստանանք պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարի մարտին Փառուխի դեպքերից հետո ՌԴ ՊՆ հայտարարությունն առ այն, որ ադրբեջանական կողմը հետ է քաշվելու ելման դիրքեր, որոնք ամրագրված էին նոյեմբերի իննի հայտարարությամբ։ Հույս ունենք, որ այդ խայտառակ փաստաթղթի՝ գերիների վերադարձի միակ հայանպաստ կետը վերջապես կիրականացվի Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ թվում ՌԴ նախագահի ստորագրությունն է դրա տակ»։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՌԴ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է վստահելի դաշնակից, ոչ թե «գլխացավանք»․ «Մեր պատրաստ ենք անել ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո նորից շարունակենք մնալ ՌԴ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Դրա համար խնդրում եմ գիտակցել, որ Փաշինյանը չի կարող բանակցել ՀՀ անունից։ Խնդրում եմ՝ չխաբվեք նրա հավաքած քվեներին։ Փաշինյանը բանակցում է բացառապես իր արյունոտ իշխանությունը պահպանելու համար»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր