211652_close_icon
views-count1744 դիտում article-date 16:59 09-06-2022

Խոակին Կապառոս․ «Մենք պետք է հետևություններ անենք և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը»

Ազգերի լիգայի խաղարկության Շոտլանդիա-Հայաստան հանդիպումից հետո, Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը. 

Շատ հեշտ է այդ հանդիպումը ամփոփելը, քանի որ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզանից։ Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը շատ ուժեղ է ֆիզիկապես։ Մենք պետք է հետևություններ անենք սրանից և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը։

-Շոտլանդիայի հավաքականի խաղի հատկապես ո ՞ր բաղադրիչներն ու ո ՞ր ֆուտբոլիստները, մասնավորապես, զարմացրին կամ տպավորեցին Ձեզ։

Նախ կնշեի Ֆիզպատրաստության մակարդակը։ Անհատական պայքարների պարագայում ևս այս թիմը շատ մեծ շանսեր ունի հաղթող դուրս գալու։ Բացի այդ նրանք շատ լավ են գործում ստանդարտ իրավիճակներում, ունեն ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են լավ իրացնել այդ ստանդարտները։

-Դուք հիմա արդեն խաղացել եք ինչպես Իռլանդիայի, այնպես էլ Շոտլանդիայի հավաքականների դեմ։ Արդյո ՞ք կարող եք համեմատել այս 2 թիմերը։

Այս 2 թիմերը բավականին նման որակներ ունեն, հատկապես ֆիզպատրաստության մակարդակը, որը բնորոշ է այս բրիտանական թիմերին։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր