211652_close_icon
views-count618 դիտում article-date 18:28 09-06-2022

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 9-ին հրաժեշտիհանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապացությամբ:
                Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնելՍերգեյ Գարմոննիկովին երկարամյա ևարդյունավետ համագործակցության համար՝  երախտագիտություն հայտնելով Հայաստանում պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետության համար՝ համատեղ գործունեության ընթացքում ծագած խնդիրների լուծման գործում։  ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել երկուպետություններիմաքսայինծառայություններիմիջևգործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչի ջանքերն ու եռանդը։ Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Սերգեյ Գարմոննիկովին մասնագիտական հետագա​​գործունեության մեջ:

                ՊԵԿ նախագահը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով:

                Սերգեյ Գարմոննիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկուպետությունների մաքսային ծառայությունների միջ և փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
 
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կաեպրի բաժին

 

Նմանատիպ նյութեր