1534 դիտում
11:55 25-01-2021
Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է»: Նախարարը նման հայտարարություն է արել Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ: [url=https://www.1lurer.am/hy/2021/01/25/Iran-Hayastan-arrevtrashrjanarrutyan-tsavaly-hasnelu-e-mek-miliard-dolari-Kerobyan/401031]1lurer.am[/url]-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է Pars Today-ը:
Քերոբյանն ասել է. «Իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալը՝ իրենց արտադրանքն ամբողջացնելու և արտահանելու համար»: Աբբաս Ռեզային կիրակի օրը Սպահանի հյուրանոցներից մեկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման շրջանակներում նշել է. «Սպահանն ունի ավելի քան 10 հազար արդյունաբերական միավոր, որը հարմար վայր է ներդրողների համար, և հարևան երկրները կարող են այս նահանգի տարբեր ոլորտների պոտենցիալներն օգտագործել ներդրում կատարելու համար»:
«Կոշտ պատժամիջոցների հետևանքով արգելքներ են դրվել առևտրային հարաբերությունների և ներդրումների վրա»,- հավելել է Սպահանի նահանգապետը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
12:19 10-06-2022
Հայաստանի հետ Իրանի առևտրի ծավալը պետք է հասնի 1 միլիարդ դոլարի. ՀՀ-ում Իրանի դեսպան
802 դիտում
19:22 02-04-2024
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը