211652_close_icon
views-count2717 դիտում article-date 12:32 10-06-2022

«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում  հունիսի 10-ին, ժամը 09.30-ից մինչև 10.50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  «Արմենպրես»-ին այս մասին ասաց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Նշենք, որ առավոտից փակ են նաև դեպի Բաղրամյան պողոտա տանող բոլոր ճանապարհահատվածները:

«Դիմադրության» շարժման անդամներն ու նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից շարժվել էին  դեպի Բաղրամյան պողոտա, սակայն մինչև ՀՀ նախագահի նստավայր հասնելը ոստիկանները պատ էին կազմել, որից այն կողմ ցուցարարներին անցնել թույլ չէին տալիս:

Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է  ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Նմանատիպ նյութեր