211652_close_icon
views-count41791 դիտում article-date 22:41 10-06-2022

Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Հնդկաստանի 39-ամյա քաղաքացուց 90 հազար դոլար հափշտակողներից մեկին. հայտնաբերվել է նաև գումարի մի մասը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի քննիչների հետ, հայտնաբերել են հունիսի 8-ին Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Սահիլ Նանավատինից  զենքի սպառնալիքով հափշտակած 90 հազար ԱՄՆ դոլարի մի մասը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ս. Նանավատին, ով բնակվում է Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում, ահազանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ մի քաղաքացի զենքի սպառնալիքով իրենից հափշտակել է  90 հազար ԱՄՆ դոլար և 35 հազար դրամ:

Նշված վայր է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետները, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տաք հետքերով պարզում են  հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը և իմանալով նրա գտնվելու վայրը, տանում են բացատրական աշխատանքներ, ով կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայանում է  ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հափշտակված գումարի մի մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը Երևանի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր