211652_close_icon
views-count7278 դիտում article-date 15:12 12-06-2022

ԱՄՆ-ում կորած 4 տարեկան տղային 2 օր անց գտել են լեռներում

Shantnews.am-ը գրում է. ԱՄՆ Մոնտանա նահանգում կորած 4-ամյա տղան հայտնաբերվել է հեռավոր լեռնային տարածքում։ Տղան երկու օր մենակ է անցկացրել, ոչինչ չի կերել և խմել, հայտնում է The Independent-ը:

Ռայկեր Ուեբն անհետացել էր տնից հունիսի 3-ին։ Նույն օրը ոստիկանությունը փրկարարական ջոկատի հետ միասին սկսել է տղային որոնել։ Եղանակային վատ պայմանները դժվարացրել են անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների օգտագործումը։ Անձրևը նվազեցրել է տեսանելիությունը, խիտ բուսականությունը նույնպես բարդացրել է որոնողական աշխատանքները։

Երկու օր անց երեխային գտել են անհետացած վայրից չորս կիլոմետր հեռավորության վրա։ Փրկարարները հայտնել են, որ Ուեբբը ապահով է և լավ տրամադրություն ունի, բայց շատ քաղցած և ծարավ է եղել։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նմանատիպ նյութեր