5875 դիտում
10:29 14-06-2022
Հովիկ Աբրահամյանը առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։ Ի պատասխան մեր գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել է. «Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել:
Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ հայցված մյուս տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն»: Ասել է թե՝ նախաքննական մարմինը, հղում անելով նախաքննական գաղտնիքին, մեր մյուս հարցադրումներին չի պատասխանել: Եթե ԱԱԾ-ն այս երկու ամսվա ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, ապա կհայտներ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իրավապահների մտավախությունը տեղին է, որ նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործը ծածկադմփոց են անում քննչական այդ մարմնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
17977 դիտում
09:33 08-03-2022
«Գոլդեն փելիսը» գնած Նարեկ Նալբանդյանը վերածվում է նորօրյա օլիգարխի. «Ժողովուրդ»
1279 դիտում
09:28 04-10-2023
Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել իր գնած հյուրանոցի գույքը. չի հավանել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
919 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1768 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»