211652_close_icon

Պետք է լինել ամուր նյարդերով և չվհատվել երկար պայքարից, մենք ավելի համառ ենք լինելու, քան վարչախումբն է. Գեղամ Նազարյան

views-count1405 դիտում article-date 20:35 14-06-2022

tert.am-ը գրում է. Դիմադրության» շարժման հանրահավաքի մեկնարկին Գեղամ Նազարյանը փոխանցեց Արթիկ ՔԿՀ-ում պահվող շարժման 4 անդամների ուղերձը։

«Տղերքը խնդրում են բոլորիդ լինել ավելի միասնական, խնդրում են իրենց ընկերներին հարազատներին խնդրում են իրենց փոխարեն լինել հրապարկներում, փողոցներում։ Տղերքը մեզ կոչ են անում, որ ոչ մի բանտ իրենց կամքը չի սասանի, իրենց վրա բացասական կարող է ազդել միայն այն, եթե մենք որոշենք հետ կանգնել մեր նպատակներից։ Մենք նման բան երբեք չենք անի, որովհետև մեր հետևում հայրենիքն է, մեր երեխաներն են»։

Նա նշեց, որ պետք է լինել ամուր նյարդերով, և չվհատվել երկար պայքարից։

Նմանատիպ նյութեր