Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված դիակի ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
Մանրամասները՝ տեսանյութում:Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:
Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի