724 դիտում
10:41 15-06-2022
Բաքվի սադրանքները հղի են տարածաշրջանն ապակայունացնելու վտանգներով․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդն այցելել էր Բաքու եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել, որ ողջունում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Ադրբեջանի ջանքերը։
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարությունների փոխարեն առնվազը պետք է իր հանդիպումների քննարկումների օրակարգում ներառեր Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունները, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման հարցը եւ, վերջապես, որպես աշխարհի պետությունների ինքնիշխան տարածքների անձեռնմխելիության ու սուվերենության իրավունքի պաշտպան թիվ մեկ կառույցի ներկայացուցիչ՝ պետք է հարց բարձրացներ ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի ապօրինի ներխուժման եւ այնտեղից դրանց անհապաղ դուրսբերման վերաբերյալ:
Տարակուսելի է, որ ՄԱԿ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող Աբդուլլահ Շահիդը տեղյակ չէ, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը դիմել է բազմաթիվ սադրանքների, որոնց հետեւանքով հայկական կողմը զինվորական եւ քաղաքացիական անձանց շրջանում ունի մի քանի տասնյակ զոհեր:
Այս աղաղակող, ակնառու փաստերի առկայության դեպքում խոսել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Ադրբեջանի ջանքերի մասին՝ ամենաքիչը տարակուսանքի զգացում կարող է առաջացնել ցանկացած առողջ տրամաբանություն ունեցող բանական էակի մեջ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի հաջորդ հայտարարությունն ավելի զավեշտալի է: Աբդուլլահ Շահիդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին աշխարհում անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար։
ՄԱԿ-ի պաշտոնյան այս խոսքերն ուղղում է այն պետությանը, որը միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ռազմական ագրեսիա եւ պատերազմական հանցագործություններ է իրականացրել իր պատմական բնօրրանում ապրելու իրավունքի համար խաղաղ, քաղաքակիրթ եւ միջազգային նորմերին համահունչ պայքարող Արցախի ժողովրդի հանդեպ: Ավելին՝ պաշտոնական Բաքվի շարունակական սադրանքները ոչ միայն հղի են տարածաշրջանն ապակայունացնելու իրական վտանգներով, այլեւ սպառնում են շղթայական էֆեկտով դուրս գալ տարածաշրջանից»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1069 դիտում
22:34 25-10-2023
Ռուսաստանից հեռացումը հղի է լուրջ վտանգներով․ Էդուարդ Շարմազանով
2658 դիտում
09:25 21-04-2021
Տարածաշրջանն արագ փոփոխությունների է ենթարկվում․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»