211652_close_icon
views-count41018 դիտում article-date 15:08 15-06-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes C550-ն ու Toyota Sprinter-ը, վերջինս կողաշրջվել է, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Քաղսի գյուղի վերջնամասում բախվել են 35-ամյա Էդգար Աբրահամյանի վարած Mercedes C550 մակնիշի և 46-ամյա Հայկ Գևորգյանի վարած Toyota Sprinter մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն դուս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու ապա Toyota-ի ուղևորներ՝ 37-ամյա Սաթենիկ Միքայելյանին, 41-ամյա Հասմիկ Գևորգյանին և 32-ամյա Գեղեցիկ Պառազյանին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են նշված բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր