211652_close_icon
views-count1556 դիտում article-date 20:40 16-06-2022

Արթիկում տրվել է ամառային զորակոչի մեկնարկը. ծառայության են մեկնել 10 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արթիկում այսօր՝ հունիսի 16-ին, տրվել է ամառային զորակոչի մեկնարկը: Պարտադիր զինվորական ծառայության են մեկնել 10 նորակոչիկներ։ Նրանց հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները:

Այս մասին տեղեկացնում ենք Շիրակի մարզպետարան ֆեյսբուքյան էջից:

Կարեն Մանուկյանը խաղաղ ու անվտանգ ծառայություն է մաղթել երիտասարդներին. «Սիրելի նորակոչիկներ, որքան պարտավորեցնող, նույնքան պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր ծառայության ժամանակ ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, միշտ եղեք ձեր ծառայակից ընկերների կողքին։

Հայոց բանակը մեր անվտանգության երաշխավորն է և այսուհետ դուք էլ եք մեր պաշտպանը։ Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անցի առանց փորձությունների ու առողջ վերադառնաք ձեր օջախները։ Բարի երթ եմ մաղթում բոլորիդ»։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև:








 

Նմանատիպ նյութեր