211652_close_icon
views-count96610 դիտում article-date 10:49 19-06-2022

Երևանում պարեկների ձեռքից չկարողացան «պրծնել» օրինախախտ Bentley-ի վարորդն ու ԱԺ նախկին պատգամավորի որդին. Bentley-ն ու «գոլդ» համարանիշներով Mercedes GLE 53-ը տեղափոխվեցին «պլաշչադկա.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարոդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ օրինախախտ վարոդները՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրանց վարած տրանսպորտային  միջոցից ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ՝ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, թե ինչպես են Bentley մակնիշի 99 NM 099 համարանիշի և Mercedes GLE 53 44 LL 444 համարանիշի ավտոմեքենաները չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները:

Տեղում գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի կարգադրությամբ նշված ավտոմեքենաները  տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է  Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ, տարիներ առաջ սպանված Կարո Կարապետյանի որդուն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր