211652_close_icon
views-count1573 դիտում article-date 10:18 20-06-2022

Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթում է Գուստավո Պետրոն

Կոլումբիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Սենատոր Գուստավո Պետրոն; Վերջինս ներկայացնում է «Պատմական դաշինք» ձախ կոալիցիան։

Tass.ru-ի փոխանցմամբ՝ այդ են վկայում վեաթերթիկների 98,22 տոկոսի արագ հաշվարկի տվյալները, որոնք հունիսի 19-ին իր կայքում հրապարակել է Քաղաքացիական կացության ակտերի ազգային ռեեստրը։

Այսպես, Գ. Պետրոյի օգտին է քվեարկել ընտրողների 50,51 տոկոսը: Նրա մրցակից Ռոդոլֆո Էռնանդեսի օգտին, ով ներկայացնում է «Հակակոռուպցիոն կառավարիչների լիգա» սեփական քաղաքական շարժումը և դաշինք չի կազմել այլ կուսակցությունների հետ, քվեարկել է  ընտրողների 47,22 տոկոսը:

«Այսօր տոն է ժողովրդի համար: Թող նա տոնի առաջին ժողովրդական հաղթանակը: Թող կրած այդքան զրկանքները մեղմացնի ուրախությունը, որն այսօր համակում է հայրենիքի սիրտը»,- գրել է Պետրոն Twitter-ում։ 

Նմանատիպ նյութեր