113227 դիտում
19:01 20-06-2022
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 26–ամյա տղան ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա ու իրեն կամրջից ցած նետել. նրա դին գետից դուրս են բերել հատուկ ջոկատի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Մինասյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Սուքիասյանը:
Փրկարարները Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի միջից, մեծ դժվարությամբ դուրս են բերել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 26-ամյա Պարգև Բ.-ի դին:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քնչաիան կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ՝ վարչության պետի գլխավորությամբ, կամրջի վրա հայտնաբերել են Mini cooper մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Պարգև Բ.-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենան կայանել է կամրջի մոտ և իրեն ցած նետել:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+