2085 դիտում
09:49 22-06-2022
Փաշինյանն ու իր թիմը խաբել են պատերազմի ամբողջ ընթացքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը 2020թ. սեպտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի երրորդ օրը, հպարտորեն հայտարարում էր, որ պատերազմն ավարտվելու է ադրբեջանական զորքի ուղղակի ջախջախմամբ: Ավելին՝ այժմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը վստահեցնում էր, թե իր այդ հայտարարությունը քարոզչական բնույթ կամ բովանդակություն չունի:
«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, եւ վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգեւորիչ նշանակության գրառում չէ»,- Facebook-ի իր էջում գրել էր նա:
Միրզոյանն իշխանության ներկայացուցիչներից միակը չէր, որ 44 օր շարունակ հանրությանը սնում էր այն հռետորաբանությամբ, թե ադրբեջանական կողմը օր օրի ուժասպառ է լինում, մենք էլ հաղթում ենք: Ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչները հասարակության մարտական ոգին տեղը պահելու կամ, իրենց բառերով ասած, «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին «դուխ տալու համար» այնպիսի հայտարարություններ էին անում, որ թվում էր՝ ուր որ է հայկական զինուժը Բաքու կմտնի: Հանրությանը ոգեւորել, այո, պետք էր, բայց հուսադրելն ու սուտ խոսելը տարբեր բաներ են: 44 օր շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ոչ թե «դուխ» են տվել, այլ խաբել են մեզ բոլորիս, իսկ Միրզոյանը վերոնշյալ հայտարարությունից հետո առնվազն բոլորիցս ներողություն պետք է խնդրեր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2311 դիտում
22:17 17-05-2019
Չի՛ ստացվելու, ժողովուրդը արդեն սկսելա գիտակցել, որ Նիկոլը խաբել և շարունակում ա խաբել. Մենուա Հարությունյան
87549 դիտում
20:01 20-09-2017
Երևանցի 45-ամյա տիկինը Վայոց Ձորի մարզի մի ամբողջ գյուղի խաբել է՝ տանելով նրանց գառներն ու եղջերավոր անասունները
Այս բաժնից
1315 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»