1732 դիտում
09:01 23-06-2022
Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ նա ներկայանա կոմիտե եւ բացատրություն տա իր կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը այսօր առավոտյան կներկայանա Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Ո՞վ եւ ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։
Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ինչ հիմունքներով է իրականացվում, գրավոր, թե բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալու է այն արդյոք։ Սրանք հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները։ Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտան իրավապահները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2537 դիտում
10:14 20-03-2021
«Իմ քայլը» ելքեր է փնտրում՝ Ռուբեն Վարդազարյանին «բերման ենթարկելու». «Ժողովուրդ»
1348 դիտում
09:20 30-08-2023
Ռուբեն Վարդազարյանին հարցաքննել են. ինչ է նա ասել. «Ժողովուրդ»
2437 դիտում
10:27 24-03-2022
Սեյրան Օհանյանին կրկին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»