211652_close_icon
views-count1664 դիտում article-date 15:45 23-06-2022

Կառավարությունը 975,6 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում անել 2022-ի բյուջեի մեջ եւ ԱԱԾ-ին գումար հատկացնել:

Նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով ծառայությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 975,686.3 հազ. դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը:

Նմանատիպ նյութեր