ՏԿԵ նախարարն այցելել է Ազատի ջրամբար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանի հետ այցելել է Ազատի ջրամբար։
Տեղում նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։
Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել ջրի արդյունավետ կառավարման հետ կապված։
Ազատի ջրամբարն ունի 70 մլն մ3 ծավալ:
Ջրամբարը սնում է Ազատի քառաստիճան պոմպակայանը և Դվինի ջրանցքը՝ ոռոգելով շուրջ 1470 հա հողատարածք:
Միաժամանակ ջրամբարը Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգի մաս է՝ ջրալրում է Արտաշատի մայր ջրանցքը՝ նպաստելով Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգից ոռոգվող շուրջ 31184 հա հողատարածքներից 8100 հա-ի ջրապահովվածությանը՝ դրանով իսկ մասնակցելով Սևանա լճի բեռի թեթևացմանը: