211652_close_icon
views-count845 դիտում article-date 10:55 28-06-2022

Որոշ տարաձայնություններ կուլիսային հարթությունից անցել են հրապարակային դաշտ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով մեր տարածաշրջանն ավելի մեծ դերակատարություն է ստանձնում Արեւմուտքն ու Արեւելքն իրար կապող տրանսպորտային լոգիստիկայի առումով։ Երեկ Բաքվում տեղի ունեցավ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի արտաքին գործերի, տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են եռակողմ եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու Կասպից ծովով «Արեւելք-Արեւմուտք» միջին միջանցքի ներուժի զարգացման հարցեր։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ համագործակցության նոր ձեւաչափով նախատեսվում է բարելավել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը։ «Արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների հանդիպման մեխանիզմը նպատակ ունի ամրապնդելու երեք երկրներին հետաքրքրող հարցերի շուրջ համակարգումը եւ տարածաշրջանային հաղորդակցությունը՝ հիմնված փոխշահավետության վրա»,- նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (TITR) Բաքվով տեղափոխվող բեռները հասցնել թուրքական Ամբարլի նավահանգիստ։ Եվրոպայի համար այս երթուղին համարվում է ՌԴ տարածքը շրջանցող գլխավոր այլընտրանքը։ Նշենք, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին կամ Միջին միջանցքը կապում է Չինաստանն ու եվրոպական երկրները Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով, այսինքն՝ այլընտրանք է ռուսական Անդրսիբիրյան երկաթուղուն՝ Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքների առաքման համար։ Դեռեւս մայիսին «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի» միջազգային ասոցիացիայի զեկույցում նշված էր, որ այս տարվա ընթացքում Միջին միջանցքով երթեւեկության ծավալը կարող է աճել վեց անգամ՝ հասնելով մինչեւ 3.2 միլիոն տոննայի։

Այս տարվա մարտին հայտարարվել էր, որ Թուրքիան ծրագրում է միանալ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վերաբերյալ Ղազախստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախաձեռնությանը։ Ապրիլին հայտնի դարձավ, որ այդ երկրները ստորագրել են «Անդրկասպյան Արեւելք-Արեւմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր։ «Ֆերգանա» լրատվական գործակալության հաղորդմամբ, փաստաթղթում խոսվում էր տարանցիկ ներուժի մեծացման, երթուղին միջազգային տրանսպորտային համակարգում ինտեգրելու եւ կողմերի միջեւ համագործակցության ամրապնդման մասին»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր