211652_close_icon
views-count819 դիտում article-date 10:11 02-09-2022

Արցախյան խնդրում ՌԴ-ն և Արևմուտքը էական տարաձայնություններ չունեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Այն դեպքում, երբ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված սրվել են հարաբերությունները ՌԴ-ի եւ արեւմտյան երկրների, մասնավորապես՝ ԵՄ-ի միջեւ, կանխատեսելի էր, որ Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը կներառվի վերջիններիս բանավեճերի ոլորտ: Սակայն Արցախի խնդրի կարգավորման գործընթացը չվնասելու համար անհրաժեշտ է, որ այն չվերածվի ՌԴ-Արեւմուտք հակադրությունների հարթակի, ինչը հնարավոր է միայն մեկ՝ կարգավորումների սկզբունքների հարցում կողմերի մոտեցումների տարբերության դեպքում: Առայժմ այդ հարցում մտահոգվելու պատճառներ քիչ կան:

Այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերի հակասություններն առնչվում են ոչ թե կարգավորման գործընթացի բովանդակային կողմին՝ սկզբունքներին, այլ տեխնիկական խնդիրներին, մասնավորապես՝ կարգավորման գործընթացում նախաձեռնողականությանը, միջնորդական առաքելությունում առաջնային դիրքեր ունենալուն:

Այսօր հայկական կողմի համար դրականն այն է, որ հիմնահարցի կարգավորման գործընթացի բովանդակային մասի վերաբերյալ կողմերի հայտարարություններում տարբերություններ գրեթե չկան: Արցախյան բարդ հիմնահարցը աշխարհաքաղաքական բեւեռների հակադրությունների դաշտում հայտնվելը կվտանգի այն որոշակի առաջընթացը, որն արձանագրվել է վերջին շրջանում: Դա թույլ չտալու համար անհրաժեշտ է կարգավորման գործընթացում հավասարակշռել բոլոր շահագրգիռ կողմերի գործողությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր